Սլովենիայում կայացավ Rural Youth Europe-ի ամենամյա Rural Youth Rally միջոցառումը
🇸🇮 Հուլիսի 19-26-ը Սլովենիայում կայացավ Rural Youth Europe-ի ամենամյա Rural Youth Rally միջոցառումը՝ «Սերմանելով գաղափարներ, մշակելով ապագան» 🌱🌍 կարգախոսով։
🧑🤝🧑 Միջոցառումը համախմբեց 89 մասնակիցների Եվրոպայի 18 տարբեր երկրներից 🇪🇺՝ քննարկելու գյուղաբնակ երիտասարդների զարգացմանն առնչվող կարևորագույն հարցեր։
🇦🇲 Մեր կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանի գյուղական համայնքների ներկայիս վիճակը, երիտասարդների ներգրավվածության մակարդակը և իրականացվող ծրագրերը՝ միաժամանակ ծանոթանալով այլ երկրների իրավիճակին ու գործնական փորձին 🤝📘։
🏡 Միջոցառման կարևորագույն մասերից էր Սլովենիայի գյուղական համայնքներում տեղական ընտանիքներում հյուրընկալվելու հնարավորությունը։ Մեր մասնակիցներն անձամբ ծանոթացան Սլովենիայի գյուղական կենցաղին 🪵, համայնքային կառավարման առանձնահատկություններին 🏘️ և երիտասարդների մասնակցության մեխանիզմներին 🙋♀️🙋♂️։
🗣️ Մասնակիցներից Միլենան նշում է․
«Մեզ համար պատիվ էր ներկայացնել գյուղաբնակ հայ երիտասարդությանը և խոսել մեր խնդիրների մասին։ Մենք հնարավորություն ունեցանք հասկանալու, թե ինչ նմանություններ ունենք եվրոպացի մեր ընկերների հետ, ինչպես նաև՝ ինչ դրական փորձ կարելի է տեղայնացնել այստեղ։ Գյուղաբնակ երիտասարդության ձայնը պետք է լսելի լինի ցանկացած հարթակում» 📣
✨ Դե ինչ, սպասում ենք մեր երիտասարդների հետծրագրային նախաձեռնություններին արդեն Հայաստանում։ 🇦🇲🌟
Ծրագիրն իրականացվել է Rural Youth Europe ցանցի կողմից, որի անդամ է նաև «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն։
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #RYE #RuralYouth #Europe #TeamUB #rural #Armenia #Slovenia #youth