Դասընթաց Արագածոտնի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

Այսօր տեղի ունեցավ դասընթաց Արագածոտնի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ «Երիտասարդների ձայնը» ծրագրի շրջանակում մշակված «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին» ձեռնարկի հիման վրա։

 📘 Դասընթացը վարեց Դավիթ Մարգարյանը, Տեղական ժողովրդավարության դպրոց կրթական հիմնադրամի ղեկավարն ու ձեռնարկի համահեղինակը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  •  քննարկեցին երիտասարդների մասնակցության կարևորությունը,
  •  անդրադարձան ՀԿ-ների դերին այդ գործընթացում,
  •  և ծանոթացան ձեռնարկի բովանդակությանը՝ հասկանալու, թե ինչպես այն կարող է կիրառվել իրենց գործունեության մեջ։


🎯 Շեշտը դրվեց այն գործիքների և մոտեցումների վրա, որոնք կարող են նպաստել համայնքներում երիտասարդների ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացում։

Մեր ուղեցույցը բաց է բոլորի համար։
👉 Տես ձեռնարկն այստեղ`https://ubngo.am/single-post/67

——————————————————————————————————————————
Սույն հրատարակությունը պատրաստվել է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի կողմից «Երիտասարդների Ձայնը» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Գերմանիայի կառավարության կամ Եվրոպական միության տեսակետները:

Հրապարակումներ