📣 Հրավեր Արագածոտնի մարզի երիտասարդական կազմակերպություններին
Հրավիրվում ենք Արագածոտնի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու դասընթացների, որոնք նպատակ ունեն խթանելու երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։
📌 Դասընթացը կանցկացվի ծրագրի շրջանակում մշակված «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին» ձեռնարկի հիման վրա։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կընդլայնեն իրենց գիտելիքները քաղաքացիական մասնակցության, տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքի, որոշումների կայացման մեխանիզմների և երիտասարդների ներգրավման ձևաչափերի վերաբերյալ։
Բացի տեսական մասից, մասնակիցները նաև կստանան գործիքներ, որոնք կօգնեն իրենց համայնքներում ակտիվացնել երիտասարդների ներգրավվածությունը։
📍 Դասընթացը կանցկացվի առկա ձևաչափով, «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ում (Օշական)։
🔗 Դիմել կարող են միայն Արագածոտնի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրացնելով այս հայտադիմումը։
🗓 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 24, ժամը 17:00։
Հարցերի դեպքում կարող եք գրել info@ubngo.am կամ զանգահարել 077458858.
————————————————————————————————————————
Սույն ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ 🇪🇺, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից 🇩🇪
#YouthVoice #UnitingBridge #ՄիավորողԿամուրջ #ԵրիտասարդներիՆերգրավում #ՀամայնքայինՄասնակցություն #Աշտարակ #GIZ #EU4Youth