Մասնակիցների կանչ "Learn To Be Yourself" երիտասարդական փոխանակման ծրագրի համար
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների կանչ "Learn To Be Yourself" էրազմուս+ երիտասարդական փոխանակման համար։
Ծրագիրը կենտրոնանալու է բարեկեցության և սթրեսակայունության վրա։ Մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց հմտությունները, ձեռք բերել գիտելիքներ սթրեսի կառավարման մասին։
Այս ծրագրի միջոցով նպատակ ունենք՝
զարգացնել գիտակցված վերաբերմունքը սեփական ինքնազգացողության նկատմամբ,
սովորեցնել սթրեսի հաղթահարման մեթոդներ,
բարելավել հոգեկան առողջությունը,
ուժեղացնել դիմակայությունը դժվարություններին,
խթանել ընդհանուր բարեկեցությունը, ներառյալ՝ թվային միջավայրում հոգեկան հիգիենան։
Ծրագրի անցկացման վայրը՝ Սվուբիցե, Լեհաստան (27.10-04.11.2025)
Մասնակից երկրները՝ Հայաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա, Հորդանան
Կարող են դիմել 15-24 տարեկան երիտասարդները։
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել այս հայտադիմումը։
Դիմելու վերջնաժամկետը ` 30.06.2025
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ թիմը կապ կհաստատի միայն առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝
1. Հայտադիմումը լրացնել հայերեն լեզվով,
2. Չներկայանալ, որպես «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ անդամ/ կամավոր, եթե դուք կապ չունեք կազմակերպության հետ,
3. Պատրաստ լինել իրականացնել հետծրագրային դեմ առ դեմ իրազեկման գործողություն «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ում կամ գործընկեր կազմակերպություններում,
4. «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ խորհրդի 11.02.2024 թվականի որոշմամբ կազմակերպության կողմից միջազգային ծրագրերի ուղարկվող բոլոր մասնակիցների համար նախատեսված է կազմակերպությանն աջակցության վճար՝ 20000 դրամի չափով՝ անկախ կազմակերպության անդամ լինելու հանգամանքից, որը վճարվում է կազմակերպությանը։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ info@ubngo.am էլ. հասցեով, կամ զանգահարել 077458858.
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #Erasmus #ErasmusPlus