Առցանց դասընթացներ Արագածոտնի ՀԿ-ների համար
Scroll down for English🇬🇧
Մայիսին իրականացվեց #ՄիավորողԿամուրջ ՀԿ-ի կողմից կազմակերպված երկօրյա առցանց դասընթաց, որի նպատակն էր բարձրացնել Արագածոտնի մարզի ՀԿ-ների կարողությունները և խորացնել նրանց գիտելիքները հետևյալ առանցքային թեմաների շուրջ՝
🟢 Քաղաքացիական գործընթացներ,
🟢 Տեղական ինքնակառավարման համակարգ,
🟢 Որոշումների կայացման գործընթաց,
🟢 Երիտասարդների մասնակցություն որոշումների կայացմանը։
Դասընթացին մասնակցեցին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներից գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ էին նոր գիտելիքները կիրառել իրենց համայնքներում՝ նպաստելով երիտասարդների ավելի ակտիվ ներգրավվածությանը:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին հետաքրքրված լինելու, ակտիվ մասնակցության և փոխանակման, ինչպես նաև մեր բանախոսներին բովանդակալից դասընթացների համար։
———————————————————————————————————————————————
In May, a two-day online training course was organized by #UnitingBridge NGO, aiming to enhance the capacities of NGOs operating in the Aragatsotn region and deepen their knowledge on the following key topics:
🟢 Civil processes
🟢 The local self-government system
🟢 Decision-making processes
🟢 Youth participation in decision-making
The training brought together representatives of civil society organizations from various communities across Aragatsotn, who were eager to apply their newly gained knowledge in their local contexts and promote more active youth engagement.
——————————————————————————————————————
📢 “CreARTive YOUth Engagement” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
💡 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #YouthInAction #YouthEmpowered #CreARTive #YOUth