Կամավորի կանչ Աշտարակ համայնքի երիտասարդների համար

📢 Դարձի՛ր «Միավորող Կամուրջի» կամավոր ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Որտե՞ղ են ծնվում իրական փոփոխությունները։ Այնտեղ, որտեղ մարդիկ իրենց ժամանակը, գաղափարները և սրտով ներգրավվածությունը նվիրում են համայնքին։

Եթե դու՝

✅ Եթե դու ուզում ես ձեռք բերել փորձ ամենադինամիկ երիտասարդական թիմերից մեկում,

✅ Հետաքրքրված ես համայնքային զարգացմամբ ու ծրագրերով,
✅ Ցանկանում ես մասնակցել միջոցառումների կազմակերպմանը,
✅ Ու պատրաստ ես շաբաթական ընդամենը մի քանի ժամ տրամադրել արժեքավոր գործի՝ Ուրեմն միացի՛ր մեզ՝ «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ին Օշականում։

Մենք փնտրում ենք ակտիվ, ստեղծագործ և պատասխանատու կամավորներ Աշտարակ համայնքից, ովքեր կաջակցեն թիմին գրասենյակային աշխատանքներում, միջոցառումների իրականացման գործընթացում և համայնքի երիտասարդների հետ կապի ստեղծման գործում։

 🤲 Ի՞նչ կտաս դու՝
🔸 Քո ժամանակը, գաղափարները և նախաձեռնողականությունը
🔸 Քո էներգիան՝ համայնքը հզորացնելու համար
🔸 Քո մասնակցությունը՝ կենտրոնում, ծրագրերում, հանդիպումներում

 🎁 Ի՞նչ կստանաս դու՝
✔ Իրական փորձ՝ թիմում աշխատելու և ծրագրեր իրականացնելու մեջ
✔ Սերտիֆիկատ կամավորության համար
✔ Մասնակցություն տեղական և միջազգային նախաձեռնություններում (ESC, Erasmus+, study visits)
✔ Հնարավորություն՝ կյանքի կոչելու քո սեփական գաղափարները

✔ Նոր ընկերներ, ջերմ միջավայր, թիմային աջակցություն 😊 🌟


Հատուկ հնարավորություն

Կամավորության հայտ ներկայացրած մասնակիցներից 2 հոգի հնարավորություն կունենան անցնելու փորձնակություն մեր թիմում՝ 2-3 ամիս տևողությամբ, ստանալով մենթորական աջակցություն և ներգրավվածություն կազմակերպության հիմնական աշխատանքներում։ Սա քո առաջին քայլն է մասնագիտական աճի ու համայնքային ներգրավվածության ճանապարհին։

📍 Աշխատանքի վայրը՝ Օշական, Մաշտոցի 97
📆 Ժամանակը՝  շաբաթական 6-8 ժամ (կամավորների համար)

📌 Տարիքը՝ 14-30


 📬 Ինչպե՞ս միանալ
Lրացրու այս հայտը մինչև հունիսի 10-ը
Հարցերի դեպքում գրիր մեզ 📧 office@ubngo.am կամ զանգահարիր 077458858:

💛 Եկ միասին դարձնենք մեր համայնքը ավելի ուժեղ, երիտասարդական ու ստեղծարար։

#ՄիավորողԿամուրջ #Կամավորություն #Աշտարակ #YouthPower #UnitingBridge #VolunteerWithUs

Հրապարակումներ