STEP by STEP: Stronger Together

Մենք հայտարարում ենք ևս մի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ այս անգամ Ռումինիայի Ռըմնիկու Սըրատ քաղաքում կայանալիք "STEP by STEP: Stronger Together" Էրազմուս+ երիտասարդական փոխանակման համար։

Ծրագրի իրականացման վայր՝ Ռըմինկու Սըրատ, Ռումինիա

Ծրագրի տևողությունը՝ 24.07-02.08.2025

Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր՝

  • 18-25 տարեկան,
  • Բնակվում են Հայաստանում
  • Պատրաստ են ծրագրի ավարտից հետո իրականացնել հետծրագրային հանդիպում «Միավորող կամուրջ» ՍՀԿ շահառու երիտասարդների համար,
  • Պատրաստ են ներգրավել գյուղական երիտասարդների շահերի պաշտպանության ծրագրերում և առհասարակ գյուղական համայնքներում ակտիվ մասնակցություն ունենալ,
  • Պատրաստ են ծրագրի ընթացքում ներկայացնել «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ն և Հայաստանը,
  • Տիրապետում են անգլերեն լեզվին(առնվազն A2 մակարդակ)։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կկարողանան բարելավել իրենց

  • Ակտիվ քաղաքացիության
  • Համայնքային զարգացման,
  • Մասնակցության,
  • Լոբբինգի և պաշտպանությանն
  • Սոցիալական ներառման
  • Թվային իրազեկվածության մասին գիտելիքներն ու հմտությունները։

Եթե պատրաստ եք մասնակցելու, դիմեք լրացրեք այս ձևանմուշը՝ մինչև  մայիսի 21-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ գրելով unitingbridgengo@gmail.com

Ծրագրի մասնակցության վճարը 20000 դրամ է, որը վճարվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ին։ Ծրագիրը հոգում է մնացած ծախսերը։

#ONIXEurope #ChangeMakers #YouthAdvocacy #Youth #UnitingBridge #Leadership

Հրապարակումներ