📢 Դասընթացի հրավեր ՀԿ ներկայացուցիչների համար՝ Արագածոտնի մարզից

Սիրով հրավիրում ենք #Արագածոտն-ի մարզում գործող համայնքային ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնակցելու առցանց դասընթացների, որոնք նպատակ ունեն ուժեղացնել ձեր կարողությունները և խորացնել ձեր գիտելիքները հետևյալ թեմաներով․
🟢 Քաղաքացիական գործընթացներ,
🟢 Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում,
🟢 Որոշումների կայացման գործընթաց,
🟢 Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը։

📌 Դասընթացը նախատեսված է համայնքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ օգնելու, որ նրանք կարողանան խթանել իրենց համայնքների երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում։

📆 Դասընթացները լինելու են 2 առցանց հանդիպման ձևաչափով:


📍Դիմել կարող են միայն Արագածոտնի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչները։

📩 Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մայիսի 12ը։
_______________________________________________________

📢 “CreARTive YOUth Engagement” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։

💡 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #YouthInAction #YouthEmpowered #CreARTive #YOUth

Հրապարակումներ