Եվրոպայի օրն Արագածոտնում

«ԵՄ🇪🇺-Հայաստան🇦🇲 մշակութային կամուրջ» տոնակատարությունների շրջանակում Եվրոպական Միությունը և «Եվրաակումբ Օշականը», ESN Armenia-ի հետ համագործակցությամբ կազմակերպում են միջոցառում` «կենդանի գրադարան» ֆորմատով։
💬 Միջոցառման ընթացքում մեր եվրոպացի հյուրերն ու եվրոպայում ծրագրերի մասնակցած, սովորած ու ապրած հայ երիտասարդները կիսվելու են իրենց անձնական պատմություններով՝ մշակույթների խաչմերուկում հայտնվելու, հարմարվելու և համայնքային ներգրավվածության մասին։
🤝 Դու կարող ես դառնալ «ընթերցող»՝ մասնակցելով անմիջական և անկաշկանդ զրույցների՝ «կենդանի գրքերի» հետ։
Միջոցառմանը կարող են մասնակցել 14-26 տարեկան երիտասարդներ, գրանցվելով մինչև մայիսի 14-ը՝ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ։
📌 Մուտքն ազատ է։ Սպասում ենք քեզ՝ յուրահատուկ պատմությունների և մշակութային կամուրջների աշխարհում։
——————————————————————————————————————————
«Եվրաակումբ Օշականի» գործունեության համակարգումն իրականացնում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունը «Միավորող կամուրջներ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ,։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին՝ որպես «EUNEIGHBOURS east» ծրագրի մաս։
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #eurocluboshakan #yea #Oshakan #Օշական #EuropeDay #EUinArmenia