Մեկնարկեց «Երիտասարդական քաղաքականության լաբորատորիա»-ն Աշտարակ համայնքում

✨ Ուրախ ենք հյուրընկալել «Երիտասարդական քաղաքականության լաբորատորիա» ծրագիրը Աշտարակ համայնքի երիտասարդների համար՝ ուղղված երիտասարդների ներգրավմանը համայնքային գործընթացներում։
🤝 Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան միմյանց հետ, այլ նաև փորձագետ Կարենի Այվազյանի հետ համատեղ վերհանեցին համայնքային մի շարք խնդիրներ՝ ընտրելով դրանցից մեկը, որի շուրջ մասնակիցները շարունակելու են աշխատանքները։
🏛️ Ապագայում նրանք հանդիպելու են համայնքում որոշում կայացնողների հետ՝ փորձելով համատեղ գտնել լուծումներ ընտրված խնդրին։
__________________________________________________________________________
Երիտասարդական քաղաքականության լաբորատորիաներն իրականացվում են «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում։
Youth Organizations Union of Armenia