Այսօր մեկնարկեցինք «Երիտասարդների Ձայնը» ծրագիրը

Այսօր մեկնարկեցինք «Երիտասարդների Ձայնը» ծրագիրը։
✨
Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերից ավելի քան 20 երիտասարդներ ծրագրի առաջին փուլում հնարավորություն ունեն մասնակցելու կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի։ 📚👥
Այսօր մեր փորձագետների հետ միասին ծանոթացանք Տեղական ինքնակառավարման համակարգին ու դրա առանձնահատկություններին՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, հասկացանք մասնակցության կարևորության մասին ու ուսումնասիրեցինք մասնակցության եղանակներն ու ձևերը։ 🌍
Վաղը շարունակելու ենք աշխատել՝ էլ ավելի վառ ու ավելի ինտենսիվ կերպով։ ⚡🔥
_____________________________________
Սույն ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
EU Enlargement & Eastern Neighbourhood European Union in Armenia

Հրապարակումներ