Call for Armenian Participants| European Youth Rally 2025 in Slovenia

🎉 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն, համագործակցելով իր միջազգային գործընկեր՝ Rural Youth Europe-ի հետ, հայտարարում է մասնակիցների կանչ 🌱 «Սերմանելով գաղափարներ, մշակելով ապագան» խորագրով Եվրոպական երիտասարդական հավաքին։
📅 Ամսաթվերը՝ 2025թ․ հուլիսի 19-26
📍 Վայրը՝ Նովո Մեստո, Սլովենիա 🇸🇮
💡2025 թվականի հավաքի հիմնական նպատակը երիտասարդներին ոգեշնչելն է՝ դառնալու ակտիվ մասնակիցներ որոշումների կայացման գործընթացում՝ հատկապես գյուղական համայնքներում։ Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները կօգնեն ձեզ ավելի լավ ներկայացնել ձեր ձայնը, ազդել որոշումների կայացման վրա և ստեղծել դրական փոփոխություններ Ձեր համայնքներում:
🎯Ծրագրի նպատակներն են՝
🔸 Երիտասարդների կարողությունների զարգացում՝ մասնակցելու որոշումների կայացմանը և քաղաքականությունների մշակմանը գյուղական բնակավայրերում/համայնքներում,
🔸 Ոգեշնչել անհատներին՝ ակտիվորեն համագործակցելու և ավելի մեծ մասնակցություն ունենալու երիտասարդական կազմակերպությունների աշխատանքին,
🔸 Ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի կարևորության ընդգծում,
🔸 Զարգացնել որակյալ երիտասարդական աշխատանքը գյուղական բնակավայրերում,
🔸 Փափուկ հմտությունների զարգացում՝ հաղորդակցություն, թիմային աշխատանք, քննադատական մտածողություն, շահերի պաշտպանություն թեմաներով ,
🔸 Երիտասարդների և որոշում կայացնողների միջև երկխոսության խթանում,
🔸 Համայնքային պատկանելության և համերաշխության զգացման ձևավորում.
Ովքե՞ր կարող են դիմել
✔️ Երիտասարդներ, ովքեր ակտիվ են իրենց համայնքում
✔️ Ունեն հետաքրքրություն քաղաքականությունների մշակման, շահերի պաշտպանության, երիտասարդների մասնակցության և համայնքային ներգրավվածության նկատմամբ
✔️ 18-30 տարեկան են
✔️ Տիրապետում են անգլերեն լեզվին 🇬🇧
✔️ Պատրաստ են մասնակցել ծրագրի ողջ ընթացքին, ներառյալ հետծրագրային գործողություններին
📌 Նախապատվություն կտրվի գյուղաբնակ երիտասարդներին կամ նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվողներին։
💰 Ծրագրային ծախսեր
✈️ Ճանապարհածախսերը փոխհատուցվում են մինչև 300 եվրո։
🏡 Բնակության և սննդի ծախսերը լիովին ապահովում է ընդունող կողմը։
💶 Մասնակցության վճար՝ 70 եվրո (վճարվում է Rural Youth Europe գրասենյակին)։
Դե եթե դու ուզում ես ծանոթանալ եվրոպացի երիտասարդների հետ, ովքեր կիսում են նույն արժեքներն ու գաղափարները, ստեղծել կապեր, զարգացնել քո անձնային և մասնագիտական հմտությունները՝ ապա շտապի՛ր լրացնել հայտադիմումը։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 2025թ․ ապրիլի 15, ժամը 23:59.
📩 Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ info@ubngo.am էլ․ հասցեով։