📢ԿԱՆՉ ԱՇՏԱՐԱԿ համայնքի երիտասարդների համար՝ «Երիտասարդների Ձայնը» ծրագրի մասնակցության համար

📢ԿԱՆՉ ԱՇՏԱՐԱԿ համայնքի երիտասարդների համար՝ «Երիտասարդների Ձայնը» ծրագրի մասնակցության համար 🚀
Սիրում ե՞ս համայնքդ և ցանկանում ես ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ «Երիտասարդների Ձայնը» ծրագիրը քո հնարավորությունն է դառնալու ավելի իրազեկ, ձեռք բերելու կարևոր հմտություններ և մասնակցելու համայնքիդ զարգացմանը։
🌟 Ինչու՞ մասնակցել․
✅ Ծանոթանալու քաղաքացիական գործընթացներին և տեղական ինքնակառավարմանը (ապրիլ 2025),
✅ Մասնակցելու փորձառու մասնագետների մենթորության ծրագրին(մայիս-հուլիս 2025),
✅ Ներգրավվելու համայնքային հաքաթոնին և հանդիպելու համայնքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ(հուլիս 2025),
✅ Զարգացնելու առաջարկներ համայնքային խնդիրների լուծման համար և ներկայացնել դրանք համայնքի ավագանուն(հուլիս-օգոստոս 2025),
✅ Շփվելու ակտիվ երիտասարդների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ոչ միայն։
🎯 Ո՞վ կարող է դիմել․
✔ 16-30 տարեկան երիտասարդներ Աշտարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից,
✔ Կանայք և խոցելի խմբերի ներկայացուցիչներ (ներառյալ Արցախից բռնի տեղահանված երիտասարդներ),
✔ Քաղաքացիական գործընթացներով հետաքրքրված և համայնքի զարգացմանն աջակցելու պատրաստակամություն ունեցող անձինք։
🔗 Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը, որից հետո մենք կապ կհաստատենք ընտրված 20 մասնակիցների հետ։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է։
Միացիր մեզ և դարձիր փոփոխության շարժիչ ուժը քո համայնքում
📩 Լրացուցիչ տեղեկատվության համար՝ info@ubgo.am
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերին պարտադիր է։
EU Enlargement & Eastern Neighbourhood European Union in Armenia
#YouthVoice #UnitingBridge #ՄիավորողԿամուրջ #ԵրիտասարդներիՆերգրավում #ՀամայնքայինՄասնակցություն #Աշտարակ #GIZ #EU4Youth