Փորձագետի կամ փորձագիտական թիմի ներգրավման հայտարարություն՝ «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին» ուղեցույցի մշակման համար

📢 Մենք փնտրում ենք փորձառու մասնագետների կամ կազմակերպությունների՝ մշակելու «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին» ուղեցույցը։
🔹 Ինչ ենք ակնկալում՝
- Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և տեղայնացում։
- Տեղային օրինակների և դեպքերի ուսումնասիրությունների ներառում։
- Ինտերակտիվ և հետաքրքիր մեթոդաբանության մշակում։
- Ուղեցույցի գեղեցիկ և մատչելի ձևավորում։
🔹 Ինչպես դիմել
Ուղարկե՛ք Ձեր հայտը info@ubngo.am էլ․ հասցեին՝
✉️ Թեմայի դաշտում գրելով՝ [Ձեր անունը/կազմակերպության անունը] - Ուղեցույցի մշակման հայտ
Հայտի փաթեթը պետք է ներառի՝
1️⃣ Ձեր ինքնակենսագրականը կամ կազմակերպության պրոֆիլը։
2️⃣ Տեխնիկական առաջարկ (2-3 էջ)՝ որտեղ ներկայացված կլինի Ձեր մոտեցումը։
3️⃣ Ծառայության արժեքի առաջարկ։
📅 Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 17-ը ներառյալ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«YouthVoice։ Երիտասարդների հզորացում համայնքում որոշումների կայացման գործընթացներում ներգրավվելու համար» ծրագիրն իրականացվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից: