📣 Նոր ծրագիր Աշտարակ համայնքի երիտասարդների համար
📣 Նոր ծրագիր Աշտարակ համայնքի երիտասարդների համար
✨ «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ն սկսում է նոր ծրագիր, որի նպատակն է հզորացնել Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի 16-25 տարեկան երիտասարդներին՝ նպաստելով նրանց սոցիալական ակտիվացմանը և ներգրավմանը համայնքային գործընթացներում:
🔹 Ծրագրի ընթացքում դուք կմասնակցեք՝
• Կարողությունների զարգացման դասընթացների՝ որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ,
• Թվային շահերի պաշտպանության գործիքների ու դրա տարբեր եղանակների վերաբերյալ դասընթացների,
• Շահերի պաշտպանության արշավներին՝ ձեր համայնքի կարիքները բարձրաձայնելու և փոփոխություններ նախաձեռնելու համար։
Եթե դուք՝
✔️ Ուզում եք զարգացնել ձեր հմտությունները,
✔️ Մասնակցել համայնքի զարգացմանը,
✔️ Դառնալ փոփոխությունների նախաձեռնող,
ապա միացե՛ք մեզ և բացահայտեք ձեր ներուժը՝ փոխելով ձեր համայնքը դեպի լավը։
📌 Շտապե'ք լրացնել հայտադիմումը, մինչև հունվարի 6-ը ներառյալ.
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ թիմը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ։
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի հունվար ամսին։
📍 Հարցերի համար կապվե՛ք մեզ հետ՝ գրելով մեր էջին կամ unitingbridgengo@gmail.com էլեկտրոնային հասցեին։
———————————————————————————————————
“CreARTive YOUth Engagement” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #YouthInAction #YouthEmpowered #CreARTive #YOUth