"Study Session 2025: Rural Advocacy: Building Skills and Empowering Change-makers Across Rural Europeart" Study session in Budapest
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների կանչ։
2025 թվականը գալիս է, իսկ մենք ուրախությամբ սկսում ենք կիսվել Ձեզ հետ նոր ծրագրերով։
Եվ այսպես, մենք հայտարարում ենք ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ՝ Հունգարիայի🇭🇺 մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք "Rural Advocacy: Building Skills and Empowering Change-makers Across Rural Europe" Study session-ի համար։
Ծրագիրն անց է կացվում Rural Youth Europe միջազգային ցանցի կողմից, որի անդամ է նաև «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն։
Ծրագրի իրականացման վայր՝ Եվրոպական երիտասարդական կենտրոն, Բուդապեշտ, Հունգարիա
Ծրագրի տևողությունը՝ 16.03-22.03.2025
Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր՝
- 18-30 տարեկան (30 և ավելի տարիքի անձինք ևս կարող են դիմել)
- Բնակվում են Հայաստանում
- Պատրաստ են ներգրավել գյուղական երիտասարդների շահերի պաշտպանության ծրագրերում և առհասարակ գյուղական համայնքներում ակտիվ մասնակցություն ունենալ,
- Տիրապետում են անգլերեն լեզվին(առնվազն B2 մակարդակ)։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ջատագովության հմտությունները, ծանոթանալ ԵՄ երիտասարդական քաղաքականությանը և գյուղական համայնքներում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել գյուղական երիտասարդության նոր սերնդի առաջնորդների հմտությունները, ովքեր կարող են ակտիվորեն կներգրավվեն տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում որոշումների կայացման գործընթացում։
Եթե պատրաստ եք մասնակցելու, դիմեք լրացրեք այս ձևանմուշը՝ մինչև դեկտեմբերի 28-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ գրելով unitingbridgengo@gmail.com
Ծրագրի մասնակցության վճարը 70 եվրո է, որից 50 եվրո կվճարվի Եվրոպայի խորհրդին, իսկ 20 եվրո «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ին։ Ծրագրի մնացած ծախսերը հոգում է Rural Youth Europe ցանցը։
#RuralYouth #ChangeMakers #YouthAdvocacy #RuralEurope #UnitingBridge #Leadership