Մասնակիցների կանչ- Level UP – Mission Possible! երիտասարդական փոխանակում

«Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների կանչ Հայաստանից՝ մասնակցելու Էրազմուս+ երիտասարդական փոխանակմանը՝ “Level UP – Mission Possible!”, որը տեղի կունենա Ռումինիայում 2026թ․ հուլիս–օգոստոս ամիսներին։

Երիտասարդական փոխանակման նպատակն է խթանել երիտասարդների բարեկեցությունը, համայնքապատկանության զգացումը, ներառական մտածողությունը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Ծրագիրը միավորելու է 7 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների 7 երկրներից՝ ստեղծելով միջմշակութային կրթական միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան սովորել միմյանցից, մշակել համայնքային նախաձեռնություններ և փորձարկել ներառական ու կայուն լուծումներ։

📍 Ռիմնիկու Սարատ, Ռումինիա

📅 30 հուլիսի – 8 օգոստոսի, 2026թ․

Ծրագիրն ուղղված է երիտասարդների ակտիվ մասնակցության, ներառման, բարեկեցության և կայուն զարգացման գաղափարների խթանմանը՝ համայնքային գործողությունների միջոցով։

Ծրագրի նպատակները

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

🔹 զարգացնելու բարեկեցության, պատկանելության և էկո-ակտիվության գաղափարները երիտասարդների շրջանում,
🔹 փորձարկելու ներառական փոքր համայնքային նախաձեռնություններ,
🔹 խթանելու հոգեկան առողջության, անվտանգ և ներառական տարածքների, ինչպես նաև կանաչ քաղաքացիության գաղափարները,
🔹 ձեռք բերելու գործնական հմտություններ երիտասարդական աշխատանքի, թիմային աշխատանքի և համայնքային գործողությունների իրականացման ոլորտում:

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք փնտրում ենք մոտիվացված 18-30 տարեկան երիտասարդների, ովքեր հետաքրքրված են՝

🔹 երիտասարդական մասնակցությամբ,
🔹 ներառականությամբ և համայնքային աշխատանքով,
🔹 հոգեկան առողջությամբ և բարեկեցությամբ,
🔹 շրջակա միջավայրի պահպանությամբ և կայուն զարգացմամբ,
🔹 միջազգային երիտասարդական ծրագրերով և միջմշակութային ուսուցմամբ։

Դիմողները պետք է պատրաստ լինեն ակտիվորեն մասնակցելու ծրագրի բոլոր փուլերին, աշխատելու միջազգային թիմում և վերադառնալուց հետո կիսվելու ձեռք բերած փորձով իրենց համայնքում կամ կազմակերպությունում։


Մասնակիցների կեցությունն ու սնունդը ամբողջությամբ ապահովվում են կազմակերպիչների կողմից։

Ճանապարհածախսը փոխհատուցվում է Erasmus+ ծրագրի կանոնների համաձայն՝ սահմանված առավելագույն չափի շրջանակում։

Հայկական թիմին միանալու համար պետք է լրացնեն դիմումի ձևը հետևյալ հղմամբ․

🔗 Call for Participants – “Level UP – Mission Possible!” Youth Exchange – Fill out form

📅 Դիմումների վերջնաժամկետ՝ 24.05.2026

Ընտրված մասնակիցների համար սահմանված է մասնակցության վճար 20.000 դրամ, «Միավորող կամուրջ» ՀԿ-ի խորհրդի որոշմամբ։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ի հետ հետևյալ էլ․ հասցեներով․

📧 nona_hovhannisyan@ubngo.am
📧 info@ubngo.am

Հրապարակումներ