Հանդիպում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ🇦🇲🇱🇻
🇦🇲🇱🇻 Այսօր տեղի ունեցավ հայ երիտասարդների հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ՝ նրա Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում։
Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից, Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովից և Երևանյան երկխոսություն 2026-ից հետո։ 🇦🇲🇪🇺
Այն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպանության, «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության և Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցի համագործակցությամբ։ 🤝
Հանդիպման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից երիտասարդները հնարավորություն ունեցան անմիջական երկխոսություն ունենալու նախագահի հետ և քննարկելու Հայաստան–Լատվիա հարաբերությունները, Հայաստան–Եվրոպական միություն գործընկերությունը, Լատվիայի եվրոպական փորձը, ինչպես նաև երիտասարդների դերը Հայաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի կառուցման գործում։ 🗣️🌍
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև կրթության ոլորտում համագործակցության հնարավորություններին, երիտասարդական փոխանակումներին, զբոսաշրջային կապերի զարգացմանը, քաղաքացիական մասնակցությանը և երկու երկրների միջև մարդկային կապերի ամրապնդմանը։ 🎓✈️🤝
Հանդիպումը կարևոր հարթակ դարձավ երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, Հայաստանի եվրոպական ուղու շուրջ մտքեր փոխանակելու և հայ-լատվիական բարեկամական կապերն ավելի ամրապնդելու համար։ 🇦🇲🇱🇻🇪🇺