#ESCwithUB Գերմանիայում 🇩🇪🇪🇺

#ESCwithUB 🎒 Կամավորության հնարավորություն Գերմանիայում 🇩🇪🇪🇺

📍 Որտեղ: Բրեմեն, Գերմանիա
🗓 Տևողությունը: մոտ 11–12 ամիս
Մեկնարկը: 07.09.2026 կամ 19.10.2026
📅 Ավարտը: 31.08.2027 կամ 30.09.2027
Դիմելու վերջնաժամկետ: 12.04.2026

🏫 Ծրագիրը ներառում է՝
🔹 Աջակցություն դպրոցական ծրագրերում՝ 6–10 տարեկան երեխաների հետ աշխատանք, տնայինների աջակցություն, խաղեր և երեխաների վերահսկում
🔸 Սեփական փոքր ակտիվությունների և գաղափարների իրականացում երեխաների համար
🔹 Փոքր տեղական նախագծերի կազմակերպում Բրեմենի համայնքի համար՝ այլ ԵՀԿ կամավորների հետ միասին
🔸 Դպրոցական միջոցառումների, համերգների և թատերական ներկայացումների կազմակերպման աջակցություն
🔹 Աջակցություն մեդիա և սոցիալական մեդիայի աշխատանքներին, այդ թվում՝ ինստագրամի և կայքի հետ կապված գործերին
🔸 Կախված հետաքրքրություններից՝ նաև աջակցություն դպրոցական այգու, տարածքի ձևավորման, ձեռքի աշխատանքի և փայտամշակման ուղղություններով

👤 Մասնակիցների պրոֆիլ
18–30 տարեկան երիտասարդներ, ովքեր
🔸 կարողանում են հաղորդակցվել անգլերենով և գերմաներենով,
🔹 հետաքրքրված են երեխաների հետ աշխատանքով,
🔸 ստեղծարար են, համբերատար, բաց տարբեր մշակույթների հանդեպ և պատրաստ են զարգացնել իրենց գերմաներենի հմտությունները 🌍🤝

💶 Պայմանները
🔹 Տեղավորում Բրեմենում բնակարանում կամ տանը՝ 4 այլ ԵՀԿ կամավորների հետ,
🔸 Սեփական ննջասենյակ,
🔹 Ամսական ֆինանսական աջակցություն,
🔸 Ճանապարհածախսի փոխհատուցում՝ ըստ հեռավորության
🔹 Առողջության ապահովագրություն
🔸 Գերմաներենի հաղորդակցության դասեր՝ շաբաթական առնվազն 1 ժամ 🇩🇪📚

📝Դիմելիս
Sending organisation բաժնում պարտադիր նշեք՝
“Uniting Bridge” social NGO
📧 e-mail: esc@ubngo.am

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս հնարավորության համար CV-ն և մոտիվացիոն նամակը էլ. փոստով ուղարկելու դեպքում չեն դիտարկվում. դիմումը պետք էր լրացնել միայն առցանց ձևաթղթով։

Սիրելի՛ երիտասարդ, քանի որ անհրաժեշտ է լրացնել ընդունող կազմակերպության հայտադիմումը, հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով 📧 esc@ubngo.am էլ. հասցեին, ընտրվելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

🔎 Մանրամասները և հայտադիմումը՝ այստեղ

#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Գերմանիա #Երիտասարդներ #ՍոցիալականՆերառում #ՄիջմշակութայինՓոխանակում #ՀամայնքայինԱշխատանք #Կրթություն

Հրապարակումներ