Ընտրի՛ր ընտրելը
Արագածոտնի մարզի սիրելի՛ երիտասարդներ,
Հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու «Ընտրի՛ր ընտրելը» ինտերակտիվ դասընթացին, որը նախատեսված է 17–22 տարեկան երիտասարդների համար, ովքեր շուտով առաջին անգամ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։
Դասընթացի ընթացքում ինտերակտիվ ձևաչափով կքննարկենք՝
Ինչու՞ է երիտասարդների ձայնը կարևոր,
Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի ընտրողը,
Ինչպե՞ս կատարել գիտակցված և պատասխանատու ընտրություն
Դասընթացի վայրը՝ գ․ Օշական, Մաշտոցի 97
Դասընթացի օրը՝ ապրիլի 11` ժամը 10:30-ից 16:00-ը
Մասնակիցների տրանսպորտային ծախսը կփոխհատուցվի:
Միացի՛ր, տեղեկացի՛ր և կատարի՛ր գիտակցված ընտրություն։
Գրանցվիր այստեղ՝ https://shorturl.at/KSOIR
Դիմելու վերջնաժամկետն է՝ ապրիլի 6–ն է։
Դասընթացն իրականացվում է «Խթանելով երիտասարդների ընտրական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից Դանիական երիտասարդական խորհրդի ֆինանսավորմամբ։