#ESCwithUB Գերմանիայում
#ESCwithUB 🎭 Կամավորության հնարավորություն Գերմանիայում 🇩🇪🇪🇺
📍 Որտեղ: Բրեմեն, Գերմանիա
🗓 Տևողությունը: 07.09.2026 – 31.08.2027
⏳ Մեկնարկը: 07 սեպտեմբերի, 2026
📅⏰ Դիմելու վերջնաժամկետ: 12.04.2026
🏠 Ծրագիրը ներառում է՝
🔹 Աջակցություն մշակութային կենտրոնում իրականացվող թատրոնի, մեդիայի և երաժշտության աշխատարաններին երեխաների և երիտասարդների համար
🔸 Միջոցառումների կազմակերպչական աշխատանքների աջակցություն
🔹 Մասնակցություն մեդիա թիմի աշխատանքներին՝ վիդեո, աուդիո և նախագծերի կառավարման ուղղությամբ
🔸 Աջակցություն թատերական խմբակների կազմակերպմանը
🔹 Լուսանկարների և տեսանյութերի պատրաստում միջոցառումների ընթացքում, ինչպես նաև ինստագրամի և այլ սոցցանցային հարթակների տեսանելիության աջակցություն
🔸 Սեփական փոքր միջոցառումների, աշխատարանների կամ ցուցադրությունների գաղափարների առաջարկում և իրականացում ✨
👤 Մասնակիցների պրոֆիլ
18–30 տարեկան երիտասարդներ, ովքեր կարողանում են հաղորդակցվել անգլերենով (առնվազն A2) և գերմաներենով (առնվազն B1), հետաքրքրված են մշակութային և ստեղծարար միջավայրում աշխատելով, սիրում են աշխատել երեխաների և երիտասարդների հետ, բաց են նոր գաղափարների համար և մոտիվացված են թիմային ու միջմշակութային փորձառության համար 🌍🤝
💶 Պայմանները
🔹 Տեղավորում՝ սեփական սենյակով բնակարանում, որտեղ ապրում են նաև այլ ESC կամավորներ
🔸 Ամսական ֆինանսական աջակցություն
🔹 Ճանապարհածախսի փոխհատուցում՝ կախված ճանապարհի հեռավորությունից
🔸 Առողջության ապահովագրություն
🔹 Գերմաներենի աջակցություն՝ շաբաթական 1 ժամ 🇩🇪📚
🔎 Մանրամասները և հայտադիմումը՝ այստեղ
📝Դիմելիս
Sending organisation բաժնում պարտադիր նշեք՝
“Uniting Bridge” social NGO
📧 e-mail: esc@ubngo.am
⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ երիտասարդ, քանի որ անհրաժեշտ է լրացնել ընդունող կազմակերպության հայտադիմումը, հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով 📧 esc@ubngo.am էլ. հասցեին, ընտրվելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Գերմանիա #Երիտասարդներ #ՍոցիալականՆերառում #ՄիջմշակութայինՓոխանակում #ՀամայնքայինԱշխատանք #Կրթություն