«Քո ձայնը, քո համայնքը, քո մոլորակը» հետազոտություն
📊 Նոր հետազոտության հրապարակում
Ուրախությամբ ներկայացնում ենք «Քո ձայնը, քո համայնքը, քո մոլորակը» հետազոտությունը, որը ուսումնասիրում է երիտասարդների քաղաքացիական և էկոլոգիական մասնակցությունը Արագածոտնի մարզում։
Հետազոտությունը վերլուծում է երիտասարդների ներգրավվածության մակարդակը համայնքային գործընթացներում, բացահայտում է առկա հնարավորությունները և ներկայացնում այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ Այն նաև անդրադառնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին և տեղական մակարդակում գործող մասնակցային մեխանիզմներին։
Հետազոտության արդյունքները կարող են ծառայել որպես կարևոր տվյալահեն հիմք՝ երիտասարդների քաղաքացիական և էկոլոգիական մասնակցության խթանման, ինչպես նաև ապագա ծրագրերի և նախաձեռնությունների պլանավորման համար։
Զեկույցը պատրաստվել է «CreARTive School for Rural Youth Eco-Leadership» ծրագրի շրջանակում։
📥 Կարդացեք ամբողջական զեկույցը ստորև։
«Քո ձայնը, քո համայնքը, քո մոլորակը» քաղաքացիական և էկոլոգիական քարտեզագրում Արագածոտնի մարզում զեկույցը իրականացվել է “CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագրի շրջանակներում։
“CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։