Մասնակիցների կանչ | Safeguarding Democracy
«Ժողովրդավարության պաշտպանություն» Էրազմուս+ երիտասարդական փոխանակում
📍 Ստարա Զագորա, Բուլղարիա
📅 3–10 մարտի, 2026 թ.
«Միավորող կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մասնակցության հրավեր Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրին՝ «Ժողովրդավարության պաշտպանություն», որը կկայանա 2026 թվականի մարտի 3–10-ը, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում։
🔍 Ծրագրի մասին
Ծրագրի հիմնական թեման ժողովրդավարությանը սպառնացող ժամանակակից մարտահրավերներն են, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը, արհեստական բանականությունը և կոռուպցիան։ Մասնակիցները այս թեմաները կուսումնասիրեն ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, խաղերի, սիմուլյացիաների և ինտերակտիվ խմբային աշխատանքի միջոցով։
Ծրագրի առանցքային բաղադրիչներից է երիտասարդների համար նախատեսված կրթական խաղերի և ուսուցողական գործիքների համատեղ ստեղծումն ու փորձարկումը։ Փորձառական ուսուցման միջոցով մասնակիցները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը, մեդիագրագիտությունը, թիմային աշխատանքի և քաղաքացիական պատասխանատվության հմտությունները։
Ծրագիրը կստեղծի անվտանգ և ներառական միջավայր քննարկումների, համագործակցության և տարբեր տեսակետների փոխանակման համար՝ խթանելով երիտասարդների դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում։
👥 Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել 18–30 տարեկան երիտասարդներ, ովքեր՝
-
հետաքրքրված են ժողովրդավարությամբ, մեդիագրագիտությամբ և քաղաքացիական ակտիվությամբ,
-
պատրաստ են ակտիվ մասնակցել ծրագրի բոլոր փուլերին,
-
բաց են միջազգային միջավայրում սովորելու և փորձի փոխանակման համար։
🎯 Ի՞նչ կտա Ձեզ ծրագիրը
-
Քննադատական մտածողության և մեդիագրագիտության հմտությունների զարգացում
-
Կրթական խաղերի և գործիքների մշակման գործնական փորձ
-
Ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ներգրավվածության խորացված ըմբռնում
-
Միջազգային փորձ և նոր կապեր տարբեր երկրներից երիտասարդների հետ
💸 Կազմակերպչական տեղեկատվություն
-
Ճանապարհածախսը, կացությունը և սնունդը ապահովվում են Erasmus+ ծրագրի կանոններին համապատասխան
-
Մասնակիցները կստանան Youthpass սերտիֆիկատ
📩 Ինչպե՞ս դիմել
👉 Դիմումի հայտ: 🇪🇺 Call for Participants | “Safeguarding Democracy” Youth Exchange – Fill out form
🕒 Դիմումների վերջնաժամկետը՝ 31.01.2026
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ nona_hovhannisyan@ubngo.am հասցեով։