Օր 3․ ձնառատ Ապարանում ամփոփեցինք «CreARTive School for Rural Youth Eco-Leadership» ծրագիրը
❄️ Օր 3․ ձնառատ Ապարանում «CreARTive School for Rural Youth Eco-Leadership» ծրագրի մասնակիցները 🌱✨ արդեն ներկայացնում են իրենց ստեղծած աշխատանքները։
💫 Դժվար է պատկերացնել, որ ընդամենը 2 օրում նրանք կարողացել են ստեղծել 🎥 հրաշալի հոլովակներ՝ նվիրված էկո-ակտիվիզմին, ինչպես նաև 🎲 սեղանի խաղ, որը ծնվել է թիմային աշխատանքի, գաղափարների և ոգեշնչման արդյունքում։
🌿 Մասնակիցների կողմից մշակված հոլովակներն ու սեղանի խաղը շատ շուտով կհանձնենք Ձեր դատին 👀💭։
__________________________________
“CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
💡 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
#YouthInAction #YouthEmpowered #UnitingBridge #ՄիավորողԿամուրջ