Մեկնարկեց “CreARTive School for Rural Youth Eco-Leadership” եռօրյա դասընթացը 🚀🌱
🌱 Ապարանում մեկնարկեցին «CreARTive School for Rural Youth Eco-Leadership» ծրագրի եռօրյա դասընթացները՝ Աշտարակից, Ապարանից և Թալինից ժամանած ակտիվ և ներգրավված երիտասարդների մասնակցությամբ 🤝
📚 Դասընթացի առաջին օրը նվիրված էր կարևոր ու արդիական թեմաների քննարկմանը․ մասնակիցները անդրադարձան եռակի համամոլորակային ճգնաժամին՝ դրա գլոբալ և տեղական մարտահրավերներին, խոսեցին կլիմայական արդարության մասին և քաղաքացիական ակտիվիզմի դերի մասին բնապահպանական գործընթացներում 🌍⚖️
🧩 Թիմային աշխատանքների ընթացքում ձևավորվեց համագործակցության և ստեղծարար մտածողության միջավայր, որտեղ խմբերը քննարկեցին իրական սցենարներ և առաջարկեցին բնահեն լուծումներ կենսաբազմազանության կորստի, օդի աղտոտվածության և մարդ–բնություն կոնֆլիկտների հաղթահարման համար 🌿💡
__________________________________
“CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
💡 «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
#YouthInAction #YouthEmpowered #UnitingBridge #ՄիավորողԿամուրջ