Երկխոսություն՝ հանուն համայնքի զարգացման

Այսօր տեղի ունեցավ երիտասարդների հերթական հանդիպումը Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ։

Արդեն ավանդույթ դարձած այս հանդիպմանը երիտասարդները ներկայացրեցին իրենց առաջարկները, խոսեցին համայնքի առաջնահերթ խնդիրների մասին և անդրադարձան նախորդ հանդիպումից հետո իրականացված փոփոխություններին։

Թեմաները բազմազան էին, սակայն առանձնանում էր մեկ կարևոր հանգամանք․ երիտասարդները հանդես եկան կառուցողական առաջարկներով։

Համայնքի ղեկավարն էլ ներկայացրեց 2026 թվականին նախատեսվող ծրագրերը՝ վստահեցնելով, որ երիտասարդներին հուզող հարցերն ու առաջարկները իրենց արտացոլումը կգտնեն առաջիկա ծրագրերում։

Հաջորդ հանդիպումը սպասեցնել չի տա, բայց արդեն 2026-ին։


#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #Երիտասարդներ #Աշտարակ #ԵրիտասարդներիՁայնը #ՀամայնքայինԶարգացում

Հրապարակումներ