Կամավորի կանչ

Շատերը մեզ գրում են՝ հարցնելով, արդյոք «Միավորող կամուրջ» հասարակական կազմակերպությունում կա կամավորության հնարավորություն։
Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հայտարարում ենք կամավորների կանչ և հրավիրում ենք միանալ մեր թիմին 🤝

Եթե դու 16+ տարեկան ես, ունես շաբաթական 8–10 ժամ հասանելիություն, պատրաստ ես սովորել, զարգացնել քո հմտությունները և կիրառել դրանք համայնքային ու երիտասարդական նախաձեռնություններում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Կամավորությունը իրականացվելու է 3 առանձին ուղղություններով, և մենք փնտրում ենք ներկա ու ապագա մասնագետների, ովքեր ցանկանում են իրենց փորձառությունն անցնել «Միավորող կամուրջ»-ի հետ՝ նպաստելով կազմակերպության ծրագրերի իրականացմանը և սեփական մասնագիտական աճին 🌱


Կամավորության ուղղությունները

1. Տվյալների բազայի հետ աշխատող կամավոր 📊

Դիմել կարող են 16+ տարեկան անձինք, ովքեր ունեն տվյալների հետ աշխատելու համապատասխան փորձառություն կամ պատրաստակամ են զարգացնել այդ հմտությունները։

Պահանջվում է՝

  • տվյալների մուտքագրում, դասակարգում և թարմացում

  • Excel / Google Sheets-ի հետ աշխատելու հիմնական գիտելիքներ

  • ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում


2. Գրաֆիկ դիզայներ կամավոր 🎨

Դիմել կարող են 16+ տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են գրաֆիկ դիզայնով և ունեն համապատասխան փորձառություն կամ պորտֆոլիո։

Պահանջվում է՝

  • վիզուալ նյութերի ստեղծում սոցցանցերի, միջոցառումների և կազմակերպության նախագծերի համար

  • գրաֆիկական գործիքների իմացություն (Canva, Adobe Photoshop, Illustrator և այլն)

  • ստեղծարար մտածողություն և թիմում աշխատելու կարողություն


3. Իլուստրատոր կամավոր ✏️

Դիմել կարող են 16+ տարեկան երիտասարդներ, ովքեր զբաղվում են ձեռագիր կամ թվային իլուստրացիայով։

Պահանջվում է՝

  • իլուստրացիաների և գծանկարների ստեղծում կազմակերպության տարբեր նախաձեռնությունների համար

  • նկարչական կամ թվային իլուստրացիայի հմտություններ

  • ստեղծարար մոտեցում և գաղափարները պատկերների միջոցով փոխանցելու կարողություն


Կամավորության պայմաններ և հնարավորություններ 💡

  • Կամավորական աշխատանքը տևելու է 4 ամիս

  • Աշխատանքը իրականացվելու է ճկուն ժամանակացույցով

  • Կամավորներին կտրամադրվի անհրաժեշտ օժանդակություն, ուղեկցում և մենթորություն ողջ գործընթացի ընթացքում

  • Կլինի հնարավորություն մասնակցելու «Միավորող կամուրջ»-ի ծրագրերին, միջոցառումներին և կրթական նախաձեռնություններին

  • Կամավորները հնարավորություն կունենան ընդլայնել իրենց մասնագիտական կապերը (networking) և ներգրավվել կազմակերպության ապագա նախաձեռնություններում

  • Ծրագրի հաջող ավարտի դեպքում կտրամադրվի հավաստագիր 📄

📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 20.12.202

Հայտադիմումն ԱՅՍՏԵՂ։


Եթե կան հավելյալ փաստաթղթեր, որոնք կարծում եք կօգնեն Ձեր հայտին, կարող եք ուղարկել info@ubngo.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով՝ "Կամավորի կանչ"։

Հրապարակումներ