Մասնակիցների կանչ| "Building UP" դասընթաց Ռումինիայում 🇷🇴
«Միավորող կամուրջ» ՀԿ-ն ուրախությամբ հրավիրում է երիտասարդական աշխատողներին մասնակցելու "Building UP" Erasmus+ դասընթացին, որը կազմակերպվում է ONIX Europe-ի կողմից և տեղի է ունենալու Ռումինիայի Սիրիու գյուղ։
📍 HECAS VILLAS – Սիրիու գյուղ, Ռումանիա
📅 20 – 29 մարտ 2026 (ներառյալ ճանապարհորդության օրերը)
⭐ Դասընթացի մասին
Այս դասընթացը համախմբելու է 30 երիտասարդական աշխատողների 15 գործընկեր կազմակերպություններից։
Ամեն կազմակերպությունից ներկայացված կլինի 2 երիտասարդական աշխատող, իսկ դասընթացները կվարեն փորձառու դասընթացավարներ։
Դասընթացի նպատակն է հզորացնել երիտասարդական աշխատողներին նորարարական գործիքներով և մեթոդներով՝ ներառականություն, հոգեկան առողջություն, ժողովրդավարական ներգրավվածություն և էկո-կայունություն ապահովելու ոլորտներում։
🎯 Ծրագրի նպատակներ
- Զարգացնել ֆասիլիտացիայի հմտություններ՝ երիտասարդների ներառման և հոգեբանական աջակցության համար։
- Ներդնել էկո-կայուն մոտեցումներ երիտասարդական աշխատանքում։
- Միասին ստեղծել ներառական գործողություններ և ձևաչափեր, որոնք աջակցում են երիտասարդների նախաձեռնություններին։
Առկա է մասնակցության վճար՝ 20.000 դրամ։
👤 Ով կարող է դիմել
Երիտասարդական աշխատողներ, կրթողներ, համայնքային ղեկավարներ և ակտիվիստներ, ովքեր՝
✓ Աշխատում են ուղղակիորեն երիտասարդների հետ
✓ Մոտիվացված են զարգացնելու իրենց հմտությունները
✓ Աջակցում կամ իրականացնում են երիտասարդական նախաձեռնություններ
✓ Պատրաստ են մասնակցել ամբողջ դասընթացին
📩 Ինչպե՞ս դիմել
👉 Կարող եք լրացնել հայտադիմումն այստեղ:
📅 Դիմումների վերջնաժամկետ՝ 15.12.2025
Ճանապարհածախսեր և ծախսերի փոխհատուցում
Նախագիծը ֆինանսավորվում է Էրազմուս+ ծրագրի կողմից։
Ճանապարհածախսերը կփոխհատուցվեն ակտիվության ավարտից և տարածման պարտադիր քայլերի կատարումից հետո՝ Erasmus Plus-ի սահմանած հեռավորության չափանիշներին համապատասխան։
Առկա է մասնակցության վճար՝ 20.000 դրամ։
Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք՝
✉️ nona_hovhannisyan@ubngo.am
✉️ info@ubngo.am