Մասնակիցների կանչ| Երիտասարդ առաջնորդներ՝ հանուն կանաչ ու կայուն ապագայի 🌍

Սիրո՞ւմ ես բնությունը և ուզում ես փոխել քո համայնքը դեպի ավելի մաքուր ու կանաչ ապագա։

Միացի՛ր «Գյուղաբնակ երիտասարդ էկո-առաջնորդների ստեղծարար դպրոց» ծրագրի քառօրյա ինտերակտիվ ճամբարին, որը միավորելու է Աշտարակ, Թալին և Ապարան համայնքների երիտասարդներին՝ սովորելու, ստեղծելու և առաջնորդելու հանուն բնապահպանական փոփոխությունների։ 


Ճամբարը ներառում է հետաքրքիր և գործնական դասընթացներ՝ էկո-առաջնորդության, քաղաքացիական ակտիվիզմի, թվային պատմությունների ստեղծման և ջատագովության թեմաներով։
Մասնակիցները կստեղծեն  վիդեոհոլովակներ և ինտերակտիվ խաղ, որը կօգնի իրենց հասակակիցներին հասկանալ և լուծել բնապահպանական խնդիրները։

Ամենաակտիվ և նախաձեռնող 5 մասնակիցները հնարավորություն կունենան մեկամսյա պրակտիկա անցնել Աշտարակի համայնքի համայնքապետարանում, ձեռք բերելով գործնական փորձ տեղական ինքնակառավարման և բնապահպանական կառավարման ոլորտներում։

📅 Տևողություն․ 3 օր, հունվար 2026
📍 Վայրը․ Ապարան, Արագածոտնի մարզ
👥 Ովքե՞ր կարող են մասնակցել․ 16-24 տարեկան երիտասարդներ՝ Աշտարակ, Թալին և Ապարան համայնքների գյուղական բնակավայրերից


🗓️ Գրանցման վերջնաժամկետ․ 12.12.2025,
Հայտադիմումը կարող ես գտնել այստեղ։

Միացի՛ր և դարձի՛ր փոփոխության շարժիչ քո համայնքում — Քո ձայնը․ Քո համայնքը․ Քո մոլորակը կարևոր են🌱

Հրապարակումներ