Accept Your Inner Universe(2024-10-30)

Երիտասարդական փոխանակում Գերմանիայում



«Միավորող կամուրջ» սոցիալական հկ-ն հայտարարում է մասնակիցների կանչ "Accept Your Inner Universe" էրազմուս+ երիտասարդական փոխանակման համար։

Ծրագիրը կենտրոնանալու է հոգեկան առողջության և գիտակցության վրա: Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն ավելի խորը պատկերացում հոգեկան առողջության, դրա վրա ազդող գործոնների մասին: 

Նախածրագրային հանդիպում՝ Բեռլին, Գերմանիա(06.12-08.12.2024)

Ծրագրի անցկացման վայրը՝  Ստորկով, Գերմանիա (31.01-09.02.2025)

Կարող են դիմել 15-24 տարեկան երիտասարդները։

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել այս հայտադիմումը։

Դիմելու վերջնաժամկետը ` 30.10.2024

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ թիմը կապ կհաստատի միայն առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ։

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ խորհրդի 11.02.2024 թվականի որոշմամբ կազմակերպության կողմից միջազգային ծրագրերի ուղարկվող բոլոր մասնակիցների համար նախատեսված է կազմակերպությանն աջակցության վճար՝ 20000 դրամի չափով՝ անկախ կազմակերպության անդամ լինելու հանգամանքից, որը վճարվում է կազմակերպությանը։


Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ info@ubngo.am էլ. հասցեով:


 #ՄիավորողԿամուրջ #UnitingBridge