Get Experiecne!- Էրազմուս+ դասընթաց երիտասարդական աշխատողների համար(2024-10-18)

«Միավորող կամուրջ» սոցիալական հկ-ն հայտարարում է մասնակիցների կանչ "Get Experiecne!" էրազմուս+ երիտասարդական աշխատողների դասընթացի համար։

Ծրագրի նպատակը՝ հզորացնել երիտասարդական աշխատողներին և բացահայտել երիտասարդական աշխատանքի դերը ու տեղը Էրազմուս+ ծրագրի համատեքստում՝ նպաստելով համերաշխությանը գործընկերների և երիտասարդական աշխատողների միջև՝ նոր ծրագրերի ստեղծման նպատակով։

Ծրագրի առաջին փուլի անցկացման վայրը՝ Պրիզրեն, Կոսովո(02- 08.12.24)

Ծրագրի երկրորդ փուլի անցկացման վայրը՝ Բուլղարիա (16- 22.02.25)

Տարիքային շեմ՝ 21-86


Հետաքրքրված անձինք կարող են լրացնել այս հայտադիմումը։

Դիմելու վերջնաժամկետը ` 18.10.2024


«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ թիմը կապ կհաստատի միայն առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ։


«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ խորհդրի 11.02.2024 թվականի որոշմամբ կազմակերպության կողմից միջազգային ծրագրերի ուղարկվող բոլոր մասնակիցների համար նախատեսված է կազմակերպությանն աջակցության վճար՝ 20000 դրամի չափով՝ անկախ կազմակերպության անդամ լինելու հանգամանքից, որը վճարվում է կազմակերպությանը։


 #ՄիավորողԿամուրջ #UnitingBridge