Կարծիքներ մեր մասին
Ես Անին եմ, երկու տարի է ինչ «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպությունում եմ։ Այս երկու տարիները ինձ տվեցին ավելին, քան պարզապես կարող էի պատկերացնել։ Առաջինը՝ ինձ փոխելն էր։ «Միավորող կամուրջ»-ը իր ծրագրերի շնորհիվ ինձ «ստիպեց» ծանոթանալ ու շփվել իրարից տարբեր հարյուրավոր մարդկանց հետ և ամենակարևորը ձեռք բերել հիանալի ընկերներ։ Բացի դա կյանքս էլ ավելի ակտիվ դարձավ, դարձա ավելի ինքնուրույն, ինքնավստահ։ Շնորհակալություն քեզ այս ամենի համար Միավորող կամուրջ 💙
Անի Գրիգորյան
Կամավոր
Անցնող տարիների ընթացքում, «Միավորող Կամուրջ» ՍՀԿ-ն ինձ ընձեռնել է բազում հնարավորություններ անձնական աճի և իմ հմտությունների զարգացման համար։ Անչափ շնորհակալ և հպարտ եմ, որ այս հրաշալի ընտանիքի մասն եմ կազմում։
Կարո Հարությունյան
Կամավոր
Ունենալով շատ երազանքներ ու ձգտելով հասնել դրանց` ես միացել եմ «Միավորող կամուրջ» ՀԿ֊ի մեծ թիմին։ Այս թիմի հետ կամավորություն անելն ինձ օգնել է կոտրել հասարակության կողմից ձևավորված կարծրատիպերը, տվել է մեծ փորձ, գիտելիքներ և որ ամենակարևորն է` մեծ ընտանիք, որտեղ բոլորը պատրաստ են օգնել միմյանց։
Լաուրա Մնացականյան
Կամավոր
Շուրջ չորս տարի է՝ «Միավորող Կամուրջ» մեծ ընտանիքի անդամ եմ։ Այս կազմակերպությունը հնարավորություն է տվել ինձ կրթվելու, հասունանալու և որպես մարդ դաստիարակվելու։ «Միավորող Կամուրջ»-ի շնորհիվ դարձել եմ ավելի ինքնավստահ և աշխատասեր։ Մասնակցելով տարատեսակ ծրագրերի՝ ձեռք եմ բերել շատ ընկերներ և փորձ, մեծացրել եմ նախաձեռնողականությունը։ Կամավորական գործունեության շնորհիվ զարգանում եմ՝ միաժամանակ նպաստելով երիտասարդության ակտիվացմանը մեր համայնքում։
Լևոն Արսենյան
Կամավոր
Արդեն 4 տարի է միացել եմ «Միավորող կամուրջ» ՀԿ-ին։ Որոշմանս համար երբեք չեմ փոշմանում, քանի որ «Միավորող կամուրջը» ինձ շատ բան է տալիս։ Կամավորությունը դարձել է իմ կյանքի մի մասը, «Միավորող կամուրջ»-ի, նրա իրականացրած ծրագրերի շնորհիվ, ես ձեռք եմ բերել շատ գիտելիքներ, հմտություններ և ընկերներ՝ Հայաստանի տարբեր մասերից։
Սոնա Ամատունի
Կամավոր
«Միավորող Կամուրջ» ՀԿ-ն ինձ համար մի մեծ հաջողությունների ու հնարավորությունների ճանապարհ է, որի շնորհիվ ես կարողանում եմ ստանալ ոչ ֆորմալ կրթություն, բացահայտել ինձ նորովի և ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկներներ: Ամեն օր ձեռք եմ բերում այնպիսի հմտություններ, որոնք կարողանում եմ օգտագործել առօրյա կյանքում:
Ալբերտ Գաբրիելյան
Կամավոր
«Միավորող Կամուրջ»-ը հնարավորությունների պարկ է, որը մեզ հնարավորություն է տալիս լինելու ավելի մոտ մեր երազանքներին, ձեռք բերել տարբեր հմտություններ, ծանոթություններ, որոնք մեզ պետք են ամբողջ կյանքի համար։